Ֆուտզալի Չեմպիոնների լիգա․ Լեոն պարտվեց Նովո Վրիեմեին
Armsport-ը գրում է.
Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբի երկրորդ տուրի շրջանակում հայկական «Լեոն» հյուրընկավել էր «Նովո Վրիեմեյին»։ Մեկնարկային տուրում «Լեոն» 7-2 հաշվով առավելության էր հասել մակեդոնական «Շկուպիի» նկատմամբ։ Այս անգամ մեր տղաները պարտվեցին 3-5 հաշվով։
Խմբի մյուս խաղում մակեդոնական «Շկուպին» հաղթեց «Օմոնիային» ու վաստակեց առաջին երեք միավորը։ Ներկա պահին խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նովո Վրիեմեն»։ Խորվաթական ակումբը 6 միավոր ունի։ «Լեոն» և «Շկուպին» 3 միավոր ունեն, մինչդեռ «Օմոնիան» միավոր չի վաստակել։
Հոկտեմբերի 11-ին «Լեոն» կմրցի Կիպրոսը ներկայացնող «Օմոնիայի» հետ։
