Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 16-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Սաթյան, Մ.Սարյան, Ա.Բակունց, Գետափնյա, Գորիս Գյուղ, Գալստյան փողոցների ջրամատակարարումը։
Նույն օրը ժամը 10:30-15:00-ն ջրամատակարարումը կդադարեցվի Բայրոն, Սայաթ Նովայի Պող. 1, 3, 5, 7 կենտ համարի շենքերի, ինչպես նաև Տերյան 57, 59 շենքերում։
Ժամը 10:15-12:30-ն կդադարեցվի նաև ք.Եղեգնաձոր Բաղդասարյան, Վայքի փողոցների և Վայքի նրբանցքի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է ներողամտություն և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
