Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս

Հայաստանում հունվար–հոկտեմբեր ամիսներին (մինչև հոկտեմբերի 25-ը) արձանագրվել է 3878 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 225, վիրավորվել՝ 5645 քաղաքացի։ Զոհերից 15-ը, իսկ վիրավորներից 734-ը եղել են անչափահասներ, տեղեկացնում է ՆԳՆ-ից ստացված տվյալներով։

2026-ի հունվար–հոկտեմբերին, 2025-ի նույն շրջանի համեմատ, պատահարների թիվը գրեթե չի փոխվել՝ 3879-ից հասնելով 3878-ի, իսկ զոհերի թիվը նվազել է 3%-ով՝ 232-ից մինչև 225, վիրավորներինը՝ 2.1%-ով՝ 5766-ից մինչև 5645։

Մարզերում պատահարները աճել են 5%-ով՝ 2347-ից 2465, զոհերը՝ 1%-ով՝ 192-ից 194, վիրավորները՝ 2.5%-ով՝ 3875-ից 3973, մինչդեռ Երևանում նվազել են՝ պատահարները 7.8%-ով՝ 1532-ից 1413, զոհերը 22.5%-ով՝ 40-ից 31, վիրավորները 11.6%-ով՝ 1891-ից 1672։

Share This