Գյումրի բժշկական կենտրոնն ունի նոր տնօրենի պաշտոնակատար․ նշանակվել է Դավիթ Գևորգյանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բուժկենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին։ Գևորգյանը նախկինում աշխատել է «Էրեբունի» ԲԿ-ում՝ որպես վիրաբույժ և անհետաձգելի բուժօգնության վիրաբուժական ծառայության ղեկավար։ Նա նշել է, որ նպատակ ունի Գյումրի ԲԿ-ն դարձնել Երևանի բուժհաստատություններին մրցունակ կենտրոն։
Վեց ամիս անց նախատեսվում է տնօրենի ընտրության մրցույթ։
