Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության (PIN) համագործակցությամբ «ՃԱՄՊՐՈՒԿ» մրցույթը կրկին միավորում է լրագրողներին, լուսանկարիչներին և ստեղծագործ մարդկանց՝ անդրադառնալու միգրացիայի և քաղաքացիության ոլորտին վերաբերող մի շարք թեմաների։

 

2026 թվականը հատկապես կարևոր տարի է «ՃԱՄՊՐՈՒԿ»-ի համար, քանի որ այս տարի նշվում է 1951 թվականի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 75-ամյակը և 1961 թվականի Քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին կոնվենցիայի 65-ամյակը։

 

«ՃԱՄՊՐՈՒԿ 2026»-ին կարող են ներկայացվել 2025 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական աշխատանքներ՝ հետևյալ թեմատիկ ուղղություններով․

 

✔️միգրացիոն գործընթացներ՝ միտումներ, սահմանահատումներ, ոլորտային վերլուծություն,

✔️փախստականներ և ապաստան հայցողներ՝ նոր կյանք՝ նոր երկրում․ դժվարությունից դեպի հաջողություն, ինտեգրում ընդունող համայնքներում և մասնակցություն հասարակական կյանքին,

✔️իմիգրացիոն հոսքեր՝ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում,

✔️աշխատանքային միգրացիա և էմիգրացիոն հոսքեր Հայաստանից՝ մարտահրավերներ և խնդիրներ,

✔️վերադարձ և վերաինտեգրում,

✔️քաղաքացիություն չունեցող անձինք,

✔️ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց․ Կենսաչափական նոր համակարգ այլ բարեփոխումներ,

✔️անկանոն միգրացիա դեպի ԵՄ՝ կանխարգելում և հետևանքներ։

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից այս տարի ևս նախատեսված է խրախուսական մրցանակ աշխատանքային միգրացիա թեմայով։

 

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի ներկայացուցիչներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ ու մուլտիմեդիա մասնագետներ։

 

📌Ուշադրություն

Մրցույթին չեն ընդունվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային կամ վճարովի ծրագրի շրջանակում։

Ներկայացված աշխատանքները կգնահատվեն անկախ ժյուրիի կողմից։ Լավագույն հեղինակները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ։

 

🕓 Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 23:59։

 

📧 Նյութերն անհրաժեշտ է ուղարկել mcs@gov.am հասցեին՝ պարտադիր նշելով հետևյալ տվյալները․

 

* վերնագրում՝ Ճամպրուկ 2026,

* հեղինակի անուն, ազգանուն,

* հեռախոսահամար և էլ. փոստ,

* հրապարակման ամսաթիվ և հղում,

* լրատվամիջոցի անվանում։

Share This