Մեծ Բրիտանիայում մայրը խոստովանել է, որ խեղդամահ է արել իր երեխաներից երկուսին
Մեծ Բրիտանիայի 34-ամյա բնակչուհի Սառա Բարասը, որը 6 երեխաների մայր է, խոստովանել է, որ պարանով խեղդել է իր երկու դեռահաս տղաներին` 14 և 13 տարեկան և մտադրություն է ունեցել սպանել մյուս 4 երեխաներին: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 12-ին, որի ժամանակ կհրապարակվի դատավճիռը: Դատավոր Ջերեմի Ռիչարդսոնը հայտարարել է, որ կնոջ հրեշավոր քայլը բառերով բացատրել հնարավոր չէ: «Հանցագործությունը, որը նա արել է, ինքնին խոսուն է` երկու երեխայի սպանություն, 4 երեխայի սպանության մտադրություն: Վստահ եմ` պատիժն արդար կլինի»,- ասել է նա:
Մինչ այդ Սառա Բարասը տարօրինակ գրառումներ էր կատարում ֆեյսբուքյան իր էջում` մեջբերելով Սթիվեն Սիգալի գրքից հատվածներ, ինչպես օրինակ «Սպանությունը նման է կարտոֆիլով չիպսերի: Դուք մեկ անգամ փորձելուց հետո չեք կարողանում կանգ առնել»:
