ՔՊ-ն փորձում է խառնել խաղաքարտերը
Ambion.News-ը դեռ երեկ էր գրել, որ այսօրվա ավագանու նիստին ՔՊ-ն չի մասնակցելու։ Նրանք այսկերպ արտահայտում են դժգոհություն, որ համաձայն չեն Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։
ՔՊ-ն այսօր կարծես թե խառնեց բոլորի խաղաքարտերը, նախապես հայտարարել էին, որ պիտի չմասնակցեն փոխքաղաքապետերի և հանձնաժողովների նախագահների ընտրությանը, բայց ի հեճուկս դրան մասնակցեցին, ավելին կողմ քվեարկեցին կոմկուսի որոշումներին։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ջանք չխնայեց, որպեսզի ցույց տա, որ իր և Վարդան Ղուկասյանի, առհասարակ իրենց խմբակցության միջև չկա որևէ թշնամանք, չկա որևէ կոնֆլիկտ։ Մինչդեռ նախընտրական քարոզարշավից սկսած ՔՊ-ն լծվել էր ընդդիմադիր թեկնածուներին վարկաբեկելու գործին, ընդհուպ իրենց քարոզչամեքենայով տարածում էին երբեմն էլ իրականությանը ոչ համապատասխան ինֆորմացիա։ Փորձագիտական շրջանակները չեն շտապում կարծիք հայտնել, որ ՔՊ-ն գնում է հաշտեցման ճանապարհով, այլ ընդհակառակը փորձում է դավոր հյուսել ընդդիմադիր ուժերի դեմ։ ՔՊ-ականների մոտ ավանդույթ է դարձել սկզբում քծնում են, սիրաշահում, իսկ հետո մտածում, թե ինչպես ամենակարճ ճանապարհով զավթել իշխանությունը։ Այս իշխանությունը չի կարող մարսել Գյումրիում կրած պարտությունը, բայց պատերազմում կրած պարտության հետ հաշտ է։
