Քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ Աջափնյակի թաղապետի 150 հազար դոլարանոց տան վերաբերյալ

Քաղաքացիներից մեկը դիմել է ոստիկանություն Աջափնյակի թաղապետ Գեւորգ Բաբայանի առանձնատան վերաբերյալ։
Նշենք՝ Արսեն Նիկողոսյան անուն-ազգանունով անձը հայտարարել էր, որ Բաբայան Գևորգը 100-150 հազար դոլարանոց տուն է կառուցել: Հենց այս հարցով էլ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում թաղապետն ասաց, որ քրեական գործ չի հարուցվել։
Անդրադառնալով իր մի քանի հազար դոլարանոց առանձնատանը, Բաբայանը նշեց․ «Ինձ համար իմ հայրական բնակարանը միլիոններ արժի, հայրական բնակարանը կառուցվել է 90-ականներին, իսկ ընտանիքիս կողմից բնակարան կառուցվել է (շինթույլտվություն ստացել ենք 2015 թվականին՝ նախկին վարչական շրջանի ղեկավարի կողմից), բնակարանը մինչեւ հիմա կիսակառույց է, չնայած որ եղբորս համար է։ Հեղափոխությունից հետո այդ տան վրա ոչ մի նոր բան չի ավելացել։ Էս վիճակում բնակարանը պատրաստ ենք 50 հազար դոլարով վաճառել»։

Հարցին, թե ինչքա՞ն գումար է ծախսվել առանձնատան վրա, մոտավոր պատասխան տվեց՝ 30-ից 35 հազար դոլար։
Մյուս հարցին, թե բիզնես են ունեցե՞լ, նշեց՝ բիզնես չենք ունեցել, ես եմ աշխատել, եղբայրս, հայրս, մայրս։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )