Ինչ եղավ ճակատագիրը, ինչ կապ ունի <<Վորլդ վիժն>>-ը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ տարածքում գործող գիշերային խնամքի 4 կենտրոնններից 3-ի՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները, լուծարումից հետո շուրջ 260 երեխայի ճակատագիրը մնացել էր առկախված։ Սոցապից մեզ փոխանցեցին, որ նրանցից 190-ը վերադարձել է ընտանիք, սակայն մենք տեղեկացանք, որ երեխաները պարզապես գիշերում են իրենց տներում, իսկ օրվա մեծ մասը երկարօրյա ռեժիմով անցկացնում են ուսումնական հաստատություններում․
«Երեխաներից 190-ը վերադարձել է կենսաբանական ընտանիք։ Գյումրիում երեխաների մի մասի համար թիվ 2 գիշերօթիկ հաստատության լուծարումը հետաձգվել ա մինչև 2020 թվականի հունիսի 1-ը, ըստ այդմ իրենք այնտեղ են, այն երեխաները ,որոնց վերադարձը ընտանիք գնահատող հանձնաժողովը համարել է ռիսկային՝ ելնելով տարբեր հանգամանքներից՝ ծնողները չեն ունեցել ծնողվարման հմտություններ և այլն, բոլոր այս դեպքերում երեխաները չեն վերադարձել ընտանիք, տեղավորվել են թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում։ Այս պահի դրությամբ այդ ընտանիքների հետ աշխատանքներ են ընթանում, որպեսզի հասկանանք՝ երբևէ հնարավո՞ր կլինի երեխաների վերադարձը ընտանիք, այդ դեպքում կհասկանանք, թե ինչպես կազմակերպել այդ երեխաների խնամքը։ Նույն հաստատություն են տեղափոխվել նաև «Թռչունյան տան» երեխաների մի մասը, որոնց՝ ընտանիք վերադարձը նույնպես հնարավոր չի եղել»,- մեզ հետ զրույցում ասացին սոցապ նախարարությունիցՄեր հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ երեխաները գնում են տուն գիշերելու և երկարօրյա ռեժիմով մնում են ուսումնական հաստատություններում, նախարարի խոսնակը պատասխանեց՝ «Դա ծնողի ցանկությամբ է, իրենց որևէ մեկը չի ստիպում»։
Մենք նաև տեղեկացել էինք, որ ընտանիք վերադարձած երեխաների խնամքի համար նախարարությունը մրցույթ է հայտարարել և այդ մրցույթում հաղթել է «Վորլդ վիժն» կազմակերպությունը։ Փաստորեն ստացվում է, որ օտարերկրյա կազմակերպությունը սերտաճում է պետությանը։ Բացի այդ մենք տեղեկացանք, որ այս կազմակերպությունը չունի համապատասխան մասնագետներ, որոնք կարող են պատշաճ իրականացնել երեխաների խնամքը, սոցապից ասացին, եթե մրցույթը հաղթել է, ուրեմն ունեն․
«Մրցույթին մասնակցելու և մրցույթում շահելու համար շատ հստակ չափորոշիչներ են եղել, և եթե կազմակերպությունը մասնակցել է մրցույթին, նրա մասնակցությունը թույլատրվել է, և այն հաղթել է մրցույթում, ուրեմն նա ունի կարողությունները՝ մատուցելու այդ ծառայությունները»։
