Փակված ՀԷԿ-երի սեփականատերերը նախարարության որոշումը վիճարկում են դատարանում. <<Ժամանակ>>

«Ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարությունը կասեցրել է Գեղարոտ գետի վրա կառուցված երեք փոքր ՀԷԿ-երի գործունեությունը՝ պատճառաբանելով, որ ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջուրը հետագայում դառնում է վնասակար գյուղատնտեսության համար՝ կարտոֆիլի բերքի ոչնչացման պատճառ դառնալով:

ՀԷԿ-երի սեփականատերերի կողմից հրավիրված մասնագետները պնդում են, որ կարտոֆիլի ցանքատարածքները վարակված են սնկային հիվանդություններով, որը կարող էր Հայաստան գալ ներկրված սերմնացուի հետ: Նրանք հակված են մտածել, որ ՀԷԿ-երի գործունեության կասեցումը սեփականության վերաբաշխմանն ուղղված քայլ է, և նախարարության որոշումը վիճարկում են դատարանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )