Այս տարի ՀՀ է ուղարկվել 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն, նախորդ տարի՝ 54 մլն դոլարի․ <<Ժողովուրդ>>
Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 2 մլն 618 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից՝ 451 հազար 100 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 545 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 8 ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 9 մլն 784 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ ԱՊՀ Երկրներից Հայաստանը 71 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել:
Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է եկել 11 մլն 130 հազար դոլար մարդասիրական օգնություն: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել՝ 2 մլն 656 հազար 300 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

