Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ. Դատախազության հերթական հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի:Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454  հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի նաև 4 միլիոն 454  հազար դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը:

Սյունիքի մարզի դատախազությունըպետական (համայնքայինշահերի պաշտպանության լիազորության շրջանակներումուսումնասիրելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանըհամայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊ ընկերությանն ու շահագործումից ստացված 13 միլիոն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է, 2026 թվականի մարտի 31-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տաթև համայնքին պատճառված վնասի գումարը Մուրադ Սիմոնյանից բռնագանձելու պահանջով:

Share This