Ջանես Նազարյանը՝ աշխարհի չեմպիոն․ հայ ըմբիշները Բաքվից վերադարձել են մեդալներով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականների անդամներին, որոնք օրերս մասնակցել են Բաքվում անցկացված աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը։

 

Աշխարհի Մ17 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

 

Շնորհավորելով մարզիկներին և մարզիչներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունն այս առաջնությանն առանձնահատուկ նշանակություն ուներ։

 

«Սա շատ կարևոր մասնակցություն էր. բոլորս աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը։ Շնորհակալ եմ այդ հպարտությունը մեզ և մեր պետությանը պարգևելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարձր գնահատանքի են արժանի ոչ միայն մեդալակիրները, այլև աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկները։

 

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/164

Share This