Վատ լուր խոպանչիների համար․ <<Պոբեդան>> թանկացնում է ավիատոմսերի գինը

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը գրում է, որ «Աերոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերություն «Պոբեդա»-ն ձմեռային չվացուցակում (հոկտեմբերի 28-ից) 25 եվրոյով բարձրացնում է արտասահմանյան օդանավակայաններից Ռուսաստան կատարվող թռիչքների տոմսերի գինը: Ըստ հրապարակման, ավիաընկերության՝ մեկ ուղղությամբ միջազգային տոմսի միջին արժեքն անցյալ ձմեռային չվացուցակում եղել է 4500 ռուբլի: Այսպիսով՝ այս տարի տոմսերի գինը բարձրանում է միջինը 40%-ով։ Պաշտոնական պարզաբանումն այն է, որ Մոսկվայի քաղաքային դատարանի հոկտեմբերի 8-ի որոշմամբ, արգելվել է ընկերությանը արտասահմանյան օդանավակայաններում ուղևորների գրանցման համար 25 եվրո գանձել: «Պոբեդա»-ն Ռուսաստանի՝ մեծությամբ 4-րդ ավիափոխադրողն է: Այն թռիչքներ է կատարում 28 միջազգային ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիաընկերությունը վերականգնել է թռիչքները դեպի Գյումրի, որոնք մի պահ չեղարկվել էին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )