Սոֆիա Հովսեփյանը վերահաստատում է, որ դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլական» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու խնդրին։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը հայտարարել էր, որ այն խնդիրներ չունի ՀՀ Սահմանադրության հետ, սակայն որոշողը ՀՀ Սահմանադրական դատարանն է։ Պատգամավորը նկատել է, որ իր համար Վենետիկի հանձնաժողովի՝ Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցով խորհրդատվական կարծիքը մեծ հաշվով չի հետաքրքրում, քանի որ որոշողը Հայաստանն է ու Հայաստանում ապրող ժողովուրդն է լինելու այն հետեւանքների կրողը, որոնք կառաջանան կոնվենցիայի վավերացման արդյունքում։ Նա վճռականություն է հայտնել, որ կանի ամեն բան, որպեսզի թույլ չտա, որ նման նուրբ հարցերում դրսից օտարները թելադրեն Հայաստանին ինչ անել, իսկ առհասարակ գտնվում է, որ կոնվենցիան չի համապատասխանում մեր արժեհամակարգին ու ինքնությանը։ Եվ բացի այդ, սխալ է մարդկանց տարիների ապրածը դավանած արժեքների վրա խաչ քաշել ու ասել, թե սրանից հետո այլ արժեքներով պետք է ապրել, քանի որ այդպես ուզում է Վենետիկը։ Նա նաեւ մանրամասնել է, որ միայն ինքը չէ, որ դեմ է կոնվենցիայի ընդունմանը եւ եթե տեղը գա, իր հետ համակարծիք մյուս գործընկերներն էլ էլի կասեն իրենց կարծիքը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )