Սպանել է կնոջը, ապա պատմել արարքը նախկին կնոջն ու հանձնվել ոստիկանությանը
Մեքսիկայում ձերբակալվել է մի տղամարդ, ով մեղադրվում է իր կնոջ առանձնակի դաժանությամբ սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Ըստ հրապարակման, 46-ամյա Էրիկ Ֆրանցիսկոն հարձակվել է իր կնոջ՝ 25-ամյա Ինգրիդ Էսկամիլլայի վրա, խոհանոցային դանակով մահացու հարվածել, ապա այլանդակել դիակը, մասնատել ու փորձել ազատվել դիակից ու սպանության հետքերից՝ մասնատված դիակը զուգարանակոնքը նետելով։
Դեպքը տեղի է ունեցել Մեխիկոյի կենտրոնում։ Որոշ ժամանակ անց նա սակայն զանգահարել է նախկին կնոջը, պատմել արածի մասին եւ հանձնվել ոստիկանությանը։
