Զինվորին ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Մեզ քննչական կոմիտեից փոխանցեցին, որ քրեական գործ հարուցվել է քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։
