«Սովետի ոսկե դարաշրջանը․ երբ պիվան էժան էր, խմողները՝ ըստ գրաֆիկի»
Սովետը էրգու լավ բան ուներ՝ ինտերնետ ու գործազուրկ չկար: Գործից հետո մարդիկ լիքը ազատ ժամանակ ունեին` ինտիլեգետները կինո կերթային, բանվոր դասակարգն էլ մայլի համար կինո կկազմակերպեր: Ռոջիկը կհերիքեր ամեն օր չորս հատ պիվա ու մէ հատըմ օղի տեղավորելուն: Ճիշտ է կէղներ, օր ֆիզիկականը թույլ չէր տա էդ պրոցեսն առանց ընդմիջման ընդունեին, բայց հատուկ գրաֆիկ կար, օր մայլեն հեչ մէ օրըմ բաց չունենա իրա խմողի կանցեռտից: Ինչքան լայք կէրթար ու անտեր կկորեր մեր մայլի պատերից, երբ համ կըգներ Բարութ Հարութի ու Դռել Ռազմիկի խմելու օրերը: Տնեցիք արդեն գիտեին գլխի գալիքները ու տարհանման պլանը մշակված էր դեպի Լեն Ռուզանենց տուն: Ռուզանենք չէին բողոքե, որդև գիտեին, օր մէգել օրն էլ իրանց կսպասվեր տարհանում: Զավոդի քրթնահոտը կխառնվեր օղու հոտին ու ինչխոր ցուլը կարմրից կխրտնի, ըդպես էլ իրանք տնեցոնցը տեսնելուց կկատղեին ու տապոռ, ատվյոռկա առած կըգեին ետևներից: Սովետի վախտ հումորն էլ էր դիֆիցիտ, էդ էլ ֆբ-ի բացակայությունն էր: Հըմիկվա պես չէ, օր լուրջ բանըմ է ըսես էնքան ֆռա օր անեկտոդ դառնա:
Վախտին ընտանիք հասկացողությունը շատ լեն էր: Տատ ու պապի հետ դամավոյի մեջ տեղ ունեին մեծ հոպարը կնկա ու էրեխեքի հետ, փոքր տալը, միջնեկ հոպարը, տատի կիսուրը, պապի ախպոր թոռը, հարսի հետ որպես օժիտ եկած քաղաքում ուսանող ախպերը: Քառակուսի մետրի վրա յոթ հոգով, ոտ ու գլուխ կքնեին, բայց շաբաթ ու կիրակի գյուղի ղոնախների համար տեղ կգտնվեր…
#ուրիշքաղաքս
#խորաթաէկենենքլի
#էնվախտերը
