Չինաստանին նոր թայֆուն է սպառնում․ վտանգի տակ է մինչև 30 մլն մարդ

Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ

 

Օգոստոսի 9-10-ին թայֆունը կհասնի Չինաստանի ափերին՝ բերելով փոթորկային քամիներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են ազդել մինչև 30 միլիոն բնակչի վրա․ Facebook-ի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 

«Ներկայումս թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 47 մ/վրկ-ի։ Կանխատեսումներով՝ ցամաք դուրս գալու պահին այն կնվազի մինչև 35-40 մ/վրկ։

 

Ափամերձ շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել 650 մմ-ի, ինչը հավասար է յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա մոտ 650 լիտր ջրի։ Այնուհետև, նախնական կանխատեսումների համաձայն, «Դոլֆին» թայֆունը կշարունակի շարժվել դեպի Չինաստանի ներքին շրջաններ։

 

Առանձին վայրերում տեղումների ընդհանուր քանակը կարող է հասնել 800 մմ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է լայնածավալ ջրհեղեղների և սողանքների վտանգը»,- նշում է Ազիզյանը։

 

Share This