Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել․ գործը կքննի այլ դատավոր

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով ինքնաբացարկ է հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանը։

Դատավոր Հակոբ Մանուկյանը նախկինում եղել է փաստաբան, և նրա փաստաբանական արտոնագիրը ժամանակին հանձնել է Արա Զոհրաբյանը (ով այն ժամանակ Փաստաբանների պալատի նախագահն էր, իսկ այժմ հանդես է գալիս որպես Վեհափառի պաշտպան)։ Հնարավոր կողմնակալության կամ անկողմնակալության վերաբերյալ կասկածներից խուսափելու համար դատավորը որոշել է ինքնաբացարկ հայտնել։ Գործն առաջիկայում կմակագրվի մեկ այլ դատավորի, որն էլ կնշանակի նոր դատական նիստ։

Share This