Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ՝ սկսվել է կարկուտի հետևանքների գույքագրումը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։
Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։
