Ստեփանավանում ընտրական խախտումների մասին ահազանգերի համար գործում է թեժ գիծ
Ահազանգերի համար գործում է «Ազատ քվե» դիտորդական առաքելության թեժ գիծը՝ 055 30 39 42
Եթե այսօր Ստեփանավան համայնքում ականատես եք եղել ընտրական խախտման կամ ընտրական գործընթացին առնչվող անկանոնության, տեղեկացրեք «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ զանգահարելով 055 30 39 42 հեռախոսահամարով։
Զանգահարելիս նշեք ընտրական տեղամասի համարը կամ բնակավայրը, ժամը և հնարավորինս մանրամասն նկարագրեք, թե ինչ եք տեսել։ Եթե ունեք լուսանկար կամ տեսանյութ, կարող եք տրամադրել առաքելությանը։
Առաքելությունը կուսումնասիրի ստացված ահազանգերը։
