«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Բաբայանը հայտնում է․ դատարանը մերժել է կուսակցության թեկնածուի նկատմամբ տնային կալանքի միջնորդությունը
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վ. Սարգսյանի նախագահությամբ, մերժել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող անձի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։
Խոսքը «Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի մասին է։
Դատարանի որոշման վերաբերյալ այլ մանրամասներ Արսեն Բաբայանի հրապարակման մեջ նշված չեն։
