Կենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14–20-ը։ Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոնում՝ հոկտեմբերի 15–19-ը, Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոնում՝ հոկտեմբերի 14-ին, իսկ Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Share This