«Զվարթնոցում» երկար հերթերը շարունակվում են․ ե՞րբ կգործի անձնագրի սքանավորմամբ սահմանը հատելու համակարգը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի կենսաչափական համակարգը, և քաղաքացիները կկարողանան դիմել նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր ստանալու համար։
Սակայն նոր կենսաչափական համակարգի ներդրմանը զուգահեռ շարունակում է արդիական մնալ մեկ այլ կարևոր խնդիր՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային վերահսկողության ընթացքում առաջացող երկար հերթերը։
Ambion.news-ը քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ է ստանում օդանավակայանում գոյացող հերթերից։
