«Իմ ընկեր Ալենը 2026» մրցույթի գլխավոր մրցանակը՝ «Ալենյան արժեհամակարգի կրող»

Իմ ընկեր Ալենը 2026» ընթերցանության մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են մրցույթի գլխավոր և ամենապատվավոր մրցանակը՝ «Ալենյան արժեհամակարգի կրող»։

Կազմակերպիչների ներկայացմամբ՝ մրցանակը խորհրդանշում է գիտելիքի ուժը, խոր մտածողությունը, նպատակասլացությունն ու այն արժեքները, որոնք կարևոր դեր ունեն երիտասարդ սերնդի ձևավորման գործում։

Հազարավոր մասնակիցների մասնակցությամբ անցկացվող մրցույթի ամենասպասված պահերից մեկը գլխավոր մրցանակի դափնեկրի բացահայտումն է։

Թե մասնակիցներից ով կարժանանա այս բացառիկ պատվին, հայտնի կդառնա առաջիկայում։

Share This