Դիլիջանում ընտրությունները պասիվ են ընթանում․ ժամը 11-ի դրությամբ թիվ 38/04 տեղամասում քվեարկել էր ընդամենը 65 ընտրող

Դիլիջանում ընտրությունները բավականաչափ պասիվ են ընթանում: Ժամը 11-ի դրությամբ ընտրատեղամասերում հատուկենտ ընտրողնն են երևում: Հանձնաժողովների անդամները նշում են, որ համապետական ընտրությունների համեմատ այս պահի դրությամբ պասիվություն կա:

Մասնավորապես՝ Դիլիջանի թիվ 38/04 ընտրատեղամասում ընդգրկված մասնագետներից մեկը, համեմատություններ անելով խորհրդարանական ընտրությունների հետ նշեց, որ այսօր ժամը 11-ի դրությամբ ընտրատեղամաս էր այցելել ընդամենը 65 ընտրող, այնինչ հունիսին կայացած ընտրությունների ժամանակ նույն ժամանակահատվածում մի քանի անգամ ավելի էր թիվը:

Share This