Չինաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման 27 դեպք է հաստատվել. ապաքինվել է 50-ը. РИА Новости

Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 դեպք, ապաքինվել է 50 պացիենտ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրությունում:

Նշվում է, որ 27 դեպքերից 17-ը բերովի են, մնացած 10-ը՝ տեղային: Վերջին 1 օրում մահվան դեպքեր չեն գրանցվել:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը, գրանցվել է ավելի քան 2.2 միլիոն հաստատված դեպք, իսկ ապաքինվել՝ ավելի քան 560 հազարը:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումն անվանել է համավարակ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )