Բրազիլիայի նախագահն առաջարկել է բացել հարևան պետությունների հետ սահմանը. ТАСС

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, չնայած կորոնավիրուսի համավարակին, առաջարկել է բացել հարևան պետությունների հետ երկրի սահմանները: Համապատասխան նախաձեռնությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել ուրբաթ առողջապահության նոր նախարարին ներկայացնելիս, գրում է ТАСС-ը:

«Ես ենթադրում եմ, որ անհրաժեշտ է բացել երկրի սահմանները: Մենք, իհարկե, սա կքննարկենք նախարարների հետ: Ինչու է Պարագվայի հետ սահմանը փա՞կ: Այնտեղ ցամաքային սահման է, որը կառավարելու հնարավորություն չկա, նույնը՝ Ուրուգվայի դեպքում է»,- հայտնել է երկրի առաջնորդը: Վերջինիս կարծիքով՝ որոշումն ընդունելը այն կիրառելու հնարավորության բացակայության դեպքում անիմաստ կլիներ:
Մարտ ամսին հարավամերիկյան երկրամասում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված Բրազիլիան հայտարարել էր հարևան երկրների հետ ցամաքային սահմանները փակելու մասին: Բացառություն էին կազմում միայն այն անձինք, որոնք բնակվում էին սահմանամերձ շրջաններում կամ զբաղվում էին երկրների միջև ապրանքաշրջանառությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )