Ուկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ. Թակեր Կարլսոն
Ուկրաինան որպես պետություն կարող է ոչնչանալ առաջիկա 50 տարում: Նման կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դավաճանել է Ուկրաինային:
«Նրանք արդեն վաճառում են հողերը Ուկրաինայում օտարերկրյա ներդրողներին՝ լցնելով Ուկրաինան այլ երկրից եկած միգրանտներով, և Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ 50 տարի հետո: Ուկրաինացի ազգ այլևս չի լինի»,- ասել է լրագրողը:
