Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փեզեշքյանը Երևան է եկել՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։

Share This