ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին

ԵԼ-ի փուլի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» Բելոստոկի Քաղաքային մարզադաշտում մրցեց «Յագելոնիայի» հետ և պարտվեց 1-3 հաշվով։ 11-րդ րոպեին հաշիվը բացեց Զիդանը, սակայն երկու րոպե անց տանտերերը վերականգնեցին հավասարակշռությունը Յոզվիակի գոլով։

Զիդանը նաև վնասվածք ստացավ, և «Արարատ-Արմենիան» կատարեց հարկադիր փոխարինում․ դաշտ դուրս եկավ Ժիրայր Շաղոյանը։ Առաջին խաղակեսի ավարտին մոտ Կոնսեյսաուն առաջ մղեց լեհական թիմին։

Երկրորդ խաղակեսում, 51-րդ րոպեին, Սոուն մեծացրեց տարբերությունը։ «Արարատ-Արմենիան» առաջին տուրում Երևանում զիջել էր Պրահայի «Սպարտային» 1-4, իսկ երրորդ տուրում Երևանում կընդունի «Ալկմարին» հոկտեմբերի 22-ին։

Share This