ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ ներառելով ևս 16 անձի և 11 ընկերության, հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Reuters»-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի համաձայն՝ պատժամիջոցներ են կիրառվել 16 իրանցիների նկատմամբ, իսկ սահմանափակող նոր միջոցները տարածվել են նաև 11 իրավաբանական անձանց վրա։

Share This