Արման Աբովյան․ «Գագիկ Ծառուկյանին ձեզ չի հաջողվի կոտրել․ հպարտ եմ, որ նրա թիմակիցն եմ»
Իրականում, այն ամենը, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, հազարավոր ու հազարավոր մարդկանց համար իսկական փորձաքար է՝ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով։
Այսօր ուզում եմ պարզապես մարդկայնորեն շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց չկարողացավ կոտրել թավշյա մոլոքը, ովքեր այս ամիսների ընթացքում շարունակում են կանգնած մնալ արդարության և ճշմարտության պաշտպանության դիրքերում, ովքեր Գագիկ Ծառուկյանի կողքին են և չեն դավաճանում իրենց համոզմունքներին։
Ես անսահման հպարտ եմ, որ ինձ պատիվ է վիճակվել ԼԻՆԵԼ և ՄՆԱԼ Գագիկ Ծառուկյանի թիմակիցը։
Ես հպարտ եմ, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ ընկերացա մեր մեծ թիմի արժանապատիվ մարդկանց հետ։
Լինել Գագիկ Ծառուկյանի կողքին ինձ համար պարզապես քաղաքական ընտրություն չէ, այլ սկզբունքների, պատվի և մարդկային արժանապատվության հարց է։
Բայց մեկ բան եմ ուզում ասել ոմանց ՝ հույսեր մի՛ փայփայեք❗️- Գագիկ Ծառուկյանին ձեզ չի հաջողվի կոտրել։ Իսկ մենք կշարունակենք պայքարը այնքան ժամանակ, մինչև արդարությունն ու ճշմարտությունը լիովին վերականգնվեն։
Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին։
Ազատությո՛ւն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատությո՛ւն բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին, որոնք տառապում են Բաքվի բանտերում։
Հարգանքով՝
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2018–2021 թթ.)։
Երևանի ավագանու անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար (2018 թ.)։
Քաղաքական վերլուծաբան և…
…ամենակարևորը՝ Գագիկ Ծառուկյանի թիմի անդամ։
Արման Աբովյան
