35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
IDBank-ը շարունակեց հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումները՝ այս անգամ հաճախորդների հետ։ Բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին, որոնք կարող էին շահել թեմատիկ նվեր՝ պտտելով հաջողության անիվը։
Տիգրան Այվազյանը նշեց, որ բանկի նպատակը մնացել է նույնը՝ լինել հաճախորդների կողքին ու առաջարկել ժամանակակից լուծումներ։
«Բաղրամյան» մասնաճյուղում հաճախորդները կարող էին շահել Արա Թադևոսյանի «Բաղրամյանով վերև-ներքև» գիրքը՝ հեղինակի մակագրությամբ։ IDBank-ը շարունակում է նվերներ մատուցել Երևանին և իր հաճախորդներին։
