Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է․ Պուտին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինձ թվում է, որ դա անխուսափելի է՝ չնայած այն բոլոր ողբերգություններին, որոնց միջով անցնում ենք… Դա ժամանակի հարց է», – ասել է Պուտինը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։
