Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում անկեղծացել է իր մանկության, ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների և առաջին աշխատանքի մասին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
— Ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունը։ Դուք տեղափոխվեցիք Լոս Անջելես, երբ 12 տարեկան էիք…
— Օ՜, դա միանգամայն այլ աշխարհ էր։ Առանց որևէ սոցիալական ցանցի։ Բախվեցի այլ լեզվի, միջավայրի ու իրավիճակի հետ։ Թեև երեխայի համար ադապտացիան հեշտ է տրվում. ես արագ սովորեցի լեզուն։ Իմ ծնողների համար շատ ավելի դժվար էր։
— Ի՞նչն էր ամենադժվարը Ձեզ համար։
