ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի երկու կարևոր նախագիծ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնց նպատակն է բարելավել Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի արդյունավետ ներդրումը։
Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։
Մյուս նախագծով առաջարկվում է հաստատել նախադպրոցական տարատարիք խմբերի ծրագրերը և կրթական ծառայությունները: Այն վերաբերում է փոքրաքանակ երեխաներով բնակավայրերին, որտեղ հաճախ ձևավորվում են նման խմբեր։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/129
