Նոր տեսակի կորոնավիրուսից գրեթե 200 հազար մարդ է մահացել. worldometrics

Նոր տեսակի կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է մոտ 200 հազար մարդ: Այս մասին տեղեկանում ենք worldometrics կայքից:

Այսպես, Gazeta.ru-ի փոխանցմամբ, կորոնավիրուսից մահվան դեպքերը 195 796-ն են: Բացի դա, համավարակի բռնկումից սկսած վիրուսի առկայությունը հաստատվել է ավելի քան 2.8 միլիոն մարդու մոտ:
Ըստ կայքում տեղ գտած տվյալների՝ կորոնավիրուսից ապաքինվել է 776 564 մարդ: Ընդ որում, այս պահի դրությամբ հիվանդ է համարվում ավելի քան 1.8 միլիոն մարդ, որոնցից 58 361-ի վիճակը գնահատվում է ծանր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )