ԱՄՆ Kidd էսկադրային ականակրում կորոնավիրուսով վարակման 18 դեպք է հաստատվել. CNN

ԱՄՆ Ռազմածովային ուժերի էսկադրային Kidd ականակրում կորոնավիրուսով վարակման 18 դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով CNN-ին:

Հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին, հայտնում է, որ նավը կցված է հակաթմրանյութային գործողությանը, որը ԱՄՆ-ն իրականացնում է Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում: Ականակրում մոտ 300 մարդ կա:
Սպասվում է, որ նավը կվերադառնա ափ: Զինվորականը, որի մոտ առաջինն է հաստատվել վիրուսի առկայությունը, արդեն գտնվում է Տեխաս նահանգի հիվանդանոցներից մեկում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )