Թրամփը ցանկանում է կրճատել կորոնավիրուսի վերաբերյալ ամենօրյա ճեպազրույցները. РИА Новости

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է զգալիորեն կրճատել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ ամենօրյա ճեպազրույցներում իր մասնակցությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Axios պորտալին:

Նշվում է, որ արդեն ուրբաթ՝ Սպիտակ տանը Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցող ավանդական ճեպազրույցը տևել է 30 րոպեից քիչ: Թրամփի վստահված խորհրդականները նախազգուշացրել են, որ կորոնավիրոսով պայմանավորված էկրանից հաճախակի ելույթները բացասական ազդեցություն են ունենում գործչի վարկանիշի վրա:
«Ոչ ոք չպետք է իմանա՝ նա այսօր կհայտնվի, թե ոչ: Նա պետք է տեխնիկական ճեպազրույցները թողնի մյուսիներին: Դրանցում երևա հաղթանակները հաղորդելու համար»,- ռազմավարությունը բացատրել է աղբյուրը:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ վարչախումբը թեմայի վերաբերյալ թարմ նյութեր չունի՝ Թրամփի ամենօրյա ելույթներն արդարացնելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )