Հայտնի է, թե երբ և որտեղ կանցկացվի UFC 249 առաջնությունը
Ընդհանուր մենամարտերի առաջնությունը՝ UFC 249-ը, կանցկացվի մայիսի 9֊ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ Ջեքսոնվիլում, հաղորդում է ТАСС-ը։
ESPN հեռուստաալիքի տեղեկություններով՝ բոլոր մարտերը տեղի կունենան առանց հանդիսատեսի։
«Այս միջոցառումների անցկացումը հնարավոր դարձրած անձանց անվտանգության համար կգործեն առողջապահական և անվտանգության արարողակարգեր»,- ասել է Ֆլորիդա նահանգի բռնցքամարտի հանձնաժողովի ղեկավար Պատրիկ Քենինգեմը։
Նշվում է, որ մրցաշարն անցկացվելու է 3 օր՝ մայիսի 9֊ին, 13֊ին և 16֊ին։
