Նոր Զելանդիայում պիցցայանոցների ցանցը հաճախորդներին անսովոր առաջարկ է անում

Նոր Զելանդիայի պիցցայանոցների ցանցը հաճախորդներին առաջարկում է անսովոր առաջարկ՝ գնիր հիմա, վճարիր, երբ մահանաս, հայտնում է UPI-ն։

Hell Pizza-ն հայտարարել է, որ «After Life Pay» ակցիան ոգեշնչված է նորզելանդական մի քանի ընկերությունների կողմից ընդունված «գնիր հիմա, վճարիր ավելի ուշ» սխեմաներից:

Պիցցերիան հայտարարել է, որ 666 հաճախորդ Նոր Զելանդիայում և 666 հաճախորդ Ավստրալիայում կընտրվեն After Life Pay ծրագրին մասնակցելու համար, որը կհետաձգի պիցցայի համար վճարումներն այնքան ժամանակ, մինչև հաճախորդը լքի այս մահկանացու աշխարհը:

«Ընտրվածներից կխնդրեն փոփոխություն կատարել իրենց կտակում, որը թույլ կտա իրենց պիցցայի արժեքը փոխհատուցել մահից հետո: Տոկոսներ կամ այլ վճարներ չեն գանձվի, և պայմանագիրը իրավաբանորեն պարտադիր է»,- նշվում է կայքում։

Հետաքրքրված հաճախորդները կարող են դիմել ծրագրին Hell Pizza կայքում:

Share This