Այսօր Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից. Սամվել Բաբայանի ուղերձը

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ:

«Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է։

Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է  ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ` պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ և սերունդներին ժառանգել անվտանգ ու կայուն զարգացող հայրենիք։

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը,

Փա՜ռք Արցախի Հանրապետությանը,

Փա՜ռք հայոց պետականությանը»։

Share This