Նավաբեկություն է տեղի ունեցել Բանգլադեշում, կա ավելի քան 10 զոհ
Նավաբեկություն է տեղի ունեցել Բանգլադեշում, կա ավելի քան 10 զոհ
Բանգլադեշի ափերի մոտ նավաբեկություն է տեղի ունեցել։ Փախստականների տեղափոխող նավ է խորտակվել։ Զոհվել է առնվազն 15 մարդ։ Նավի վրա եղել է ավելի քան 100 ռոհինջա փախստական։ Նավը մեկնել է Մալայզիա։ Այս մասին հայտնում է Dhaka Tribune-ը։ Ափամերձ անվտանգության աշխատակիցները կարողացել են ափ հանել 65 մարդու։ Չի բացառվում, որ զոհերի թիվը ավելանա, քանի որ մի քանի տասնյակ մարդ դեռ ջրում է։
