Ճապոնիայում կարանտինի տակ գտնվող նավից տարհանվել են խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու տարեցները
Ճապոնիայում կարանտինի տակ գտնվող նավից տարհանվել են խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու տարեցները
Ճապոնիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով կարանտինի տակ գտնվող Diamond Princess նավից տարհանել են տարեցներին եւ խրոնիկ հիվանդություններ ունեցողներին։ Այս մասին հայտնում է «Росбалт»-ը։ Ըստ հրապարակման, նավի ուղեւորների կեսը 70 տարեկանն անց մարդիկ են։ Նավի վրա 3700 ուղեւորներից 1850-ը բախվել են դեղերի դեֆիցիտի հետ, ներառյալ նաեւ ինսուլինի, որը կենսական կարեւորություն ունեցող պրեպարատ է։ Նշվում է նաեւ, որ ներկայումս նավի վրա արդեն ավելի քան 130 մարդ ունի կորոնավիրուս։
