Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. Գյումրիում՝ սգո սրահի մոտ, Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. պարեկները սահմանազատել են տարածքը
Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. Գյումրիում՝ սգո սրահի մոտ, Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանն ու ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Դեպքի մասին Ոստիկանության Մուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/12/20/1252371?fbclid=IwAR26s9Vh1vjVhhA4UuBpSSMma2lVlWDKVZYWtr-MmnQY0T6y-WfVLmriuG8
