Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կենտրոն

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կենտրոն։
🔶️Հյուրերին սաները ողջունել են երգ ու պարով, փոքրիկ բեմադրությամբ՝ տոնական բարձր տրամադրություն փոխանցելով ներկաներին։
🔶️Միջոցառման ավարտին Վարդգես Սամսոնյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, ապա իր խոսքում ընդգծել.«Ամեն անգամ մեծ հաճույքով և մեծ պատրաստակամությամբ ենք գալիս ձեզ մոտ: Կենտրոնի հրաշք սաներն ամեն անգամ մեզ և՛ ուրախացնում են, և՛ ինչ-որ տեղ նաև հուզում: Մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին ենք և ամեն հնարավոր բան անելու ենք ձեր առօրյան առավել հարմարավետ դարձնելու համար»,-ընդգծել է Վ.Սամսոնյանը:
🔶️«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանի իր հերթին շնորհակալություն է հայտնել Վարդգես Սամսոնյանին այցելության և նվերների համար, ապա ընդգծել, որ մշտապես զգացել են համայնքի ղեկավարի ուշադրությունն ու աջակցությունը: Տիգրանուհի Հակոբյանն իր խոսքում նաև նշել է, որ այցերն արդեն իսկ վերածվել են ավանդույթի, և դրանց զուգորդող միջոցառումներին երեխաները և՛ սպասում են, և՛ պատրաստվում մեծ ջանասիրությամբ:
и ещё 5
Все реакции:

Hasmik Stepanyan Virabyan и ещё 35

Share This