Հայաստան-Արցախ անցագրային կետերում կիրականացվի քաղաքացիների ջերմաչափում

Մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից սկսած ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասել է, թե երկու հայտարարություն ունի անելու:

Նա նշեց, թե հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Արձանագրել ենք, քանի որ մինչ այս պահը ԱՀ-ում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Նաև պայմանավորվենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղևորվող քաղաքացիներին, և ջերմություն ունենալու պարագայում նրանց կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրեր»,-ասել է երկրի ղեկավարը։:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )