Արտակարգ դրություն սահմանելու համար ԱԺ-ն հրավիրել է հատուկ նիստ

ԱԺ-ն հատուկ նիստում քննարկում է արտակարգ դրություն սահմանելու հարցը։ Ազգային Ժողովի հատուկ նիստը սկսվեց Վարչապետի ելույթով: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արտակարգ դրություն սահմանվում է Սահմանադրական կարգի անմիջական սպառնալիքի դեպքում: Վտանգ կա, որ մասշտաբը կարող է փոխվել, կառավարությանը պետք են լիազորություններ:

Վարչապետը հայտարարեց, որ արտասահմանից Հայաստանի քաղաքացիների վերադարձը ապահովվելու է և ցամաքային և օդային ճանապարհով: Պարենային պաշարները բավարար են:

Նիկոլ Փաշինայնը հայտնեց, որ արտակարգ դրության պայմաններում Կորոնավիրուսի մասին լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները պետք է համապատասխանեն պաշտոնականին: Հանրային բոլոր հավաքները կսահմանափակվեն: Թաղմանն ու հարսանիքի արարողություններին օրինակ, 20 հոգուց ավելի մարդ չի կարող մասնակցել:

Պատգամավորի հարցին, թե ինչպես է կարգավորվելու մասնավոր բիզնես, մասնավորապես սննդի օբյեկտների գործունեությունը, վարչապետը պատասխանեց, որ անհարժեշտության դեպքում կկայացվեն առանձին որոշումներ:

Վարչապետի խոսքով, Հայաստանում կա 3 լաբորատորիա, որտեղ հնարավոր է կատարել կորոնավիրուսի ախտորոշում:

Նիկոլ Փաշինայնը հայտնեց, որ Երևանի արտադրամասը, որտեղ հիվանդներ են հայտնաբերվել, մոտ 500 մարդ է աշխատում:https://www.youtube.com/watch?v=nTNNUXmVJNY&feature=emb_logo

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )